Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Դասախոսության թեման բուդդայական մշակույթն է

Դասախոսության թեման բուդդայական մշակույթն է
18.07.2017 | 14:13

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող ռուսական արվեստի թանգարանում (հասցե` Իսահակյան 38) յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 19:00 շարունակվում են հայ և համաշխարհային արվեստի պատմության դասախոսություն-հանդիպումները:

Հուլիսի 21-ի դասախոսությունը նվիրված է բուդդայական մշակույթին:


Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից:
«Ծնունդ առնելով Հնդկաստանում, բուդդիզմը ու բուդդայական մշակույթը ավելի ուշ տեղափոխվեցին Տիբեթ՝ տեղական մշակույթի հետ միախառնվելով և ստեղծելով նոր գույներով հարստացած մշակույթ:


Հանդիպման ընթացքում կխոսվի բուդդիզմի՝ որպես փիլիսոփայության մասին, և այն մշակույթի, որը ծնունդ առնելով այդ փիլիսոփայությունից մեծ տարածում ունեցավ ամբողջ աշխարհում»,- նշված է նախարարության տարածած հայտարարության մեջ:
Հանդիպումները վարում է արվեստաբան Անուշ Հակոբյանը:

Դիտվել է՝ 2053

Մեկնաբանություններ